Սերգեյ Դորենկոն մահացել է զարկերակի պատռումից, տեղեկացրել է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը՝ հղում կատարելով դատաբժշկական եզրակացությանը։ «Կրծքավանդակի զարկերակի անեւրիզմը»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ դիահերձումն իրականացվել է անցած գիշեր Տրոեկուրյան գերեզմանատան դիահերձարանում։

Սերգեյ Դորենկոն մահացել է մայիսի 9-ին։  Նա չի կարողացել կառավարել մոտոցիկլը, դուրս է եկել հանդիպակաց գիծ Սադովոյե կոլցոյում եւ հարվածվել բետոնե պատնեշին։ 59-ամյա լրագրողը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։

Դորենկոն «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը գլխավորել է 2014-ին, մինչ այդ գլխավորել է «Նորությունների ռուսական ծառայություն» ռադիոկայանը։ 1996-2000 թվականներին աշխատել է ՕՌՏ հեռուստաալիքում։