Գերմանիայի ոստիկանությունը հետաքննում է հյուրանոցի երեք այցելուների առեղծվածային սպանությունը, որոնք հայտնաբերվել էին արբալետային զենքով խոցված, հաղորդում է BBC News-ը:

Նշվում է, որ դեռեւս չի հաջողվել հաստատել սպանվածների միջեւ կապը. զոհերից մեկը 50-ամյա տղամարդ է, մյուս երկուսը՝ 30 եւ 33 տարեկան կանայք:

Հյուրանոցը տեղակայված է Բավարիայում՝ Ավստրիային սահմանակից Պասաու քաղաքի ծայրամասում: Սպանության կասկածյալները դեռ հայտնի չեն: Հյուրանոցի բնակիչները պնդում են, որ սպանության գիշերը խաղաղ էր ու հանգիստ:

Հյուրանոցի մենեջերը հայտնել է Passauer Neue Presse թերթին, որ բոլոր երեք հյուրերը ծագումով գերմանացիներ էին եւ պատրաստվում էին մնալ հյուրանոցում երեք օր, սակայն նախաճաշ չէին պատրաստել: