Ֆլորիդայից կնոջ մարմինը, որն անհայտ կորել էր 6 տարի առաջ, գտնվել է մետաղի ջարդոնի պահեստի սառցախցիկում:

Պահեստի տերը հայտնել է, որ 35-ամյա Հիզեր Լեյսիի մարմինը հայտնաբերել է՝ սառցարանը բացելուց հետո:

Կնոջ հայրը նշել է, որ դստեր մասին ոչինչ չի լսել 2013 թվականի Գոհաբանության օրվանից հետո: Մարմինը հայտնաբերվել է Ջոնաթան Էսկարզագայի մահից հետո: Սառցարանը նրա բնակարանում էր եւ մետաղի ջարդոնի պահեստ էր բերվել նրա մահվանից հետո:

Պահեստի տերերն ասել են, որ սառցարանը կողպված չէր: Նրանք այն բացել են Էսկարզագայի մահվանից մեկ ամիս հետո եւ գտել կորած կնոջը:

Ոստիկանությունից չեն հայտնել, թե արդյոք Էսկարզագան որեւէ դերակատարում ունեցե՞լ է կնոջ մահվան մեջ կամ արդյոք նրանք միմյանց ճանաչե՞լ են: