ԱԻՆ «911» ծառայությունը մայիսի 13-ին, ժամը 19:06-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Կոմիտասի փողոցում՝ լաքերի արտադրամասում, հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող ներկերի և լաքերի արտադրամասում (մոտ 700 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 19:58-ին:

Ամբողջությամբ այրվել են արտադրամասը՝ սարքավորումներով (45 քմ) և 4 պատուհան, մասամբ՝ վակուումի սարքավորման արտադրամասը (55 քմ) և կախովի առաստաղ (մոտ 80 քմ)։

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: