Արարատի մարզում, այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում Վանաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Vectra մակնիշի 36 AQ 426 համարանիշի եւ ВАЗ 2106 մակնիշի 34 QL 392 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով «06»-ի վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։