Համացանցում հայտնվել է Նյու Յորքում Հուդզոն գետն ուղղաթիռի ընկնելու տեսանյութը: Հոլովակը  Twitter-ում հրապարակել է լրագրող Սիֆան Կիմը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կադրերում երեւում է, ինչպես է ուղղաթիռը թռչում ջրի վրայով: Ինչ-որ մի պահ օդաչուն կորցնում է կառավարումը, որից հետո  այն սկսում է պտտվել իր առանցքի շուրջ եւ ի վերջո ընկնում է գետը:

Լրագրողի տվյալներով ուղղաթիռում գտնվում էր միայն օդաչուն, նրան փրկել են: