Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին առաջիկա երկու ամսում կայցելի Ադրբեջան: Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, այս մասին լրագրողների խմբի հետ զրույցում հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդբաղիր Բահրամին:
Դեսպանը հիշեցրել է, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովը Իրան այցի ընթացքում իր գործընկերոջը հրավիրել է Ադրբեջան. «Մենք աշխատում ենք այցի ծրագրի վրա: Ուզում ենք, որ Լարիջանին լինի թե´ Բաքվում, թե´ Գյանջայում»:





























