Լիբանանն ու Իսրայելը մոտ են լիբանանա-իսրայելական ցամաքային եւ ծովային սահմանների դեմարկացիայի համար պայմաններ ստեղծելուն: Այս մասին հայտնում է AP-ը՝ հղում անելով Լիբանանի ԱԳՆ հայտարարությանը:

Հայտարարության մեջ ասվում է ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվելիք բանակցությունների ձեւաչափի եւ բանակցությունների մշակման հարցում կողմերի հետաքրքրվածության դերի մասին: Ենթադրյալ բանակցությունները պետք է վերահսկվեն Վաշինգտոնի կողմից, որը միջնորդ է հանդիսանում Մերձավոր Արեւելքի երկու երկրների միջեւ:

Հայտարարությունն արվել է Լիբանանի ԱԳ նախարար Հեբրան Բասիլի եւ ԱՄՆ Պետդեպարտամենքի ներկայացուցիչ Դեւիդ Սաթթերֆիլդի հանդիպումից հետո:

ԱԳՆ-ը հայտարարել է, որ Սաթթերֆիլդն Իսրայելի պատասխանը փոխանցել է, եւ մթնոլորտը դրական է եղել: