8 լեռնագնաց է անհետացել Հիմալայներում հնդկական Նանդադեվի լեռը բարձրանալիս (7434 մետր), հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով India Today-ը:

Խմբի 7 անդամներն օտարերկրացիներ էին՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից եւ Ավստրալիայից: Հնդկաստանից էր միայն համակարգողը: Նրանք հեռացել էին Մունսիյարի գյուղից դեռեւս մայիսի 13-ից: Նախօերին նրանք պետք է վերադառնային բազա:

Փրկարարների խումբը, ոստիկաններն ու բժիշկները փնտրում են անհետ կորածներին: