Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հնարավոր է համարում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ այս տարի հանդիպելու հնարավորությունը: Այդ մասին նա հայտարարել է Վլադիկավկազի ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք` կրոնական գործիչներս, երբեք էլ կողմ չենք եղել արյունահեղությանն ու մարդկանց մահվանը: Ուստի եւ նման հանդիպումներ եւ քննարկումներ ենք անցկացնում: Այդ հանդիպումները տեղի են ունենալու նաեւ ապագայում»,- ասել է Փաշազադեն:





























