Հունիսի 27-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպեց Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարար Ելժան Բիրտանովի (Биртанов Елжан Амантаевич) հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկեցին առողջապահության ոլորտում երկու պետությունների միջեւ համագործակցության հեռանկարները: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Ղազախստանի Հանրապետության նախարարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության մասին» 2018թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված ուղղություններով երկու գերատեսչությունների միջեւ փոխգործակցությունն ակտիվացնելու եւ կապերն ամրապնդելու վերաբերյալ: