Հունիսի 28-ին տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ Հայաստանի Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է մի շարք օրինագծեր, հաղորդում է Լուրեր Հայաստանից-NEWS.am-ի թղթակիցը:
Պատգամավորները, մասնավորապես, հաստատել են.
«Պետական տուրքերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ («կողմ»-79, «դեմ»-1, ձեռնպահ-3 պատգամավոր),
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ («կողմ»-84 պատգամավոր, միաձայն),
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ («կողմ»-84, միաձայն),
«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ («կողմ»-84 պատգամավոր, միաձայն),
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ («կողմ»-83 պատգամավոր, միաձայն),
Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ «Օտարերկրյա հաշիվների շուրջ հարկային օրենսդրության ակտը իրացնելու մասին» օրենքի իրականացմանը նպաստելու շուրջ համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու օրինագիծ («կողմ»-83, միաձայն):
Խորհրդարանականները նաեւ հաստատել եւ երկրորդ ընթերցմամբ ընդունել են հետեւյալ օրենսդրական փոփոխությունները.
«Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում («կողմ»-83, միաձայն),
Քրեակատարողական օրենսգրքում եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում («կողմ»-84, միաձայն):
Ջրային օրենսգիրք («կողմ»-85, միաձայն):





























