Սեւաստոպոլում տեղի ունեցած ադրբեջանական հարսանիքի ժամանակ վիճաբանություն է ծավալվել, որի ժամանակ տուժել է 12 մարդ։
Համաձայն «Սեւաստոպոլյան թերթի» տվյալների՝ 2009 թվականի ապրիլի 25-ին Սեւաստոպոլի տրոլեյբուսների դեպոյի ճաշարանում 200 մարդ հարսանիքի են հրավիրված եղել։ Այդ օրը սեւաստոպոլաբնակ ադբեջանցի երկու եղբայրներ՝ Սարհանը եւ Վահիդը (անուները փոխված են) հարսանիքին «լավ խմում են»։ Հարսանիքի ամենաթեժ պահին, համաձայն ադրբեջանական ավանդույթների, տարեցները երիտասարդների համար երաժշտություն են պատվիրում։ Վահիդը, չցանկանալով հերթը զիջել տարիքով մեծ հյուրին՝ Ռովշանին (անունը փոխված է) նրա հետ վիճաբանության է բռնվում,սակայն Ռովշանի որդիները կանխում են վիճաբանությունը։
Վեճը հարթվում է։ Սակայն եղբայրների սրտում բույն դրած «նեղվածությունը» վերաճում է վրեժի։ Ցանկանալով վրեժխնդիր լինել, չսպասելով հաջորդ օրվան՝ Սարհանը, իբր հաշտվելու համար, հանդիպում է նշանակում Ռովշանի եւ նրա որդիների հետ։
Վահիդը՝ Աֆղանստանի ռազմական գործողությունների մասնակից, Ф-1 մարտական նռնակ եւ դանակ է տանում, նրա եղբայրը զինվում է որսորդական հրացանով եւ թրով։ Երբ Ռովշանը եւ նրա բարեկամները նշանակված վայր են հասնում, Վահիդը եղբոր հրահանգով պայթեցնում է նռնակը։ Երջանիկ պատահականությամբ, պայթյունի հիմնական ալիքը հասնում է մոտակայքում կանգնած մեքենային։
2011 թվականի փետրվարի 2-ին Սարհանը դատապարտվում է վեց, Վահիդը՝ յոթ տարվա ազատազրկման։





























