ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում որոշեց 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող երաժիշտ Տիգրան Պետրոսյանին, բալետի արտիստ Մուշեղ Ավետիսյանին, երգիչ Գագիկ Վարդանյանին, նկարիչ Միսակ Հարթենյանին մինչեւ 2021 թվականի ամառային զորակոչը։
Առաջարկությունները ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Նշենք, որ Տիգրան Պետրոսյանը դաշնակահարա է, 2018 թվականին արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին` դասական երաժշտության բնագավառում «գործիքային կատարում» անվանակարգում:
Մուշեղ Ավետիսյանը 2017-ին ավարտել է Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի պարարվեստի ուսումնարանի «Դասականպար» բաժինը ու ուսումնարանն ավարտելուց հետո հրավիրվել է աշխատելու Մոսկվայի պետական թատրոնի բալետային խմբում` որպես բալետի արտիստ, Վ. Մ. Գորդիեւի ղեկավարությամբ։
Գագիկ Վարդանյանը 2019-ին ավարտեկլ է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բակալավրիատի վոկալի բաժինը։
Որպես բացառիկ տաղանդ ունեցող օպերային երգիչ գրանցված է "The Best ones in Education" հանրագիտարանում, որին կից ստացել է նաեւ ոսկե մեդալ եւ պատվոգիր։
Միսակ Հարթենյանը 2019-ին ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի բակալավրիատի գրաֆիկայի բաժինը։ Չնայած երիտասարդ տարիքին` հանդիսանում է Հայ կերպարվեստի հիմնադրամի պատվավոր անդամ:





























