Եմենում շիա խռովարարների զինված ջոկատների վերահսկողությանն է անցել երկրի հյուսիսում գտնվող Սաադա նահանգը:
Ապստամբների առաջնորդը հանդես է գալիս երկրի նախագահ Ալի Սալեհի դեմ` նրան մեղադրելով ԱՄՆ-ի հետ համագործակցության մեջ: Կառավարական ուժերի եւ ապստամբերի միջեւ բախումների ժամանակ առնվազն 20 մարդ է զոհվել:
Հիշեցնենք, որ Եմենում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում 2011թ. հունվարից: Ցուցարարները պահանջում են Ա. Սալեհի հրաժարականը, որը երկիրը կառավարում է 1978թ-ից:
Ինքը` նախագահ Սալեհը, արդեն հայտարարել է, որ 2013թ. նախագահական ընտրություններում չի առաջադրվի: Նա նաեւ խոստացել է կառավարության կազմում ընդդիմության ներկայացուցիչների ընդգրկել: Սակայն նախագահի հակառակորդները զիջումները բավարար չեն համարում: Նախագահի գործողություններից դժգոհ մի քանի նախարարների հրաժարականից հետո Սալեհն անցած շաբաթ հայտարարել էր կառավարությունը ցրելու մասին:





























