Ծովում, ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մոտ, հայտնաբերվել է ռադիոկատիվ նյութերի բարձր մակարդակ: Այդ մասին հաղորդել է ատոմակայանը կառավարող Tokyo Electric Power Co (TEPCO) ընկերությունը:
Մասնավորապես նշվում է, որ յոդի ռադիոակտիվ իոնների մակարդակը թույլատրելի սահմանը գերազանցում է 126,7 անգամ, ցեզիումի իոններինը` 24,8 անգամ: TEPCO-ի ներկայացուցիչը սակայն հայտնել է, որ ռադիոակտիվ նյութերի այդ չափաքանակը վտանգավոր չէ բնակչության առողջության համար:
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում առաջին վթարը տեղի էր ունեցել մարտի 12-ին` ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով:





























