Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հրամանատարությունը պատրաստվում է հասարակական վրդովմունքի ալիքի, երբ Der Spiegel ամսագիրը հրապարակել է ամերիկացի զինվորները լուսանկարները՝ աֆղանցի դիակների ֆոնին:

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները Քաբուլում այդ լուսանկարները համեմատել են Իրաքի բանտում չարաշահումների հետ, որոնք հզոր հակաամերիկյան բողոքի ալիք էին բարձրացրել ամբողջ աշխարհում, գրում է Gazeta.ru-ն:

Spiegel-ի հետաքննության արդյունքում հայտնաբերվել է 4 հազար լուսանկար եւ վիդեո, որոնք վկայում են կոալիցիոն ուժերի զինծառայողների կողմից տեղի բնակչության նկատմամբ չարաշահումների մասին: Միաժամանակ գերմանական պարբերականը հրապարակել է միայն 3 լուսանկար, խոստանալով, որ պատրաստ է  մնացած լուսանկարներըներկայացնել դատարան:

 

Լուսանկարը՝ Фото Spiegel