Քուվեյթի ռազմածովային ուժերի նավերը մարտի 21-ին մտել են Բահրեյնի ջրեր։ Նշվում է, որ Քուվեյթի ռազմածովային ուժերի նավերի ներկայությունն ուղղված է Բահրեյնի ազգային անվտանգության ապահովմանը, գրում է Gazeta.ru-ն։
Նավերը, որոնց քանակը ճշտված չէ, միացել են Արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների՝ ավելի վաղ նույն նպատակով ուղարկված նավերի խմբին:
Բահրեյնի բնակչության մեամասնությունը շիաներ են, ովքեր իշխող սուննի դինաստիայից պահանջում են հարգել իրենց իրավունքները։ Բողոքի ակցիաները Բահրեյնում սկսվել են փետրվարի 14-ից։





























