Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ, Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ։

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը եւ ԵՏՄ արտաքին տնտեսական գործակցությանը վերաբերող հարցեր։