Եմենի մայրաքաղաք Սանայում զինված մարդիկ հարձակում են գործել Քաթարի Al Jazeera հեռուստաընկերության գրասենյակի վրա եւ տարել սարքավորումները:

Al Jazeera-ի լրագրողները, որոնք տվյալ պահին գտնվում էին մայրաքաղաքի հրապարակներից մեկում, շարունակել են ռեպորտաժ վարել դեպքի վայրից: Հրապարակում այդ պահին հանրահավաք էր ընթանում, որի մասնակիցները պահանջում էին նախագահ Ալի Աբդուլլա Սալեհի հրաժարականը, հաղորդում է Lenta.ru-ն:

Հակակառավարական ցույցերը Եմենում շարունակվում է 2011թ. հունվարից: Մարտի 18-ին բախումների ընթացքում 30 մարդ էր մահացել: Նախագահը արտակարգ դրություն է հայտարարել:

Մարտի 21-ին որոշ բարձրաստիճան զինվորականներ անցել են ընդդիմության կողմը: