Ճապոնական Նիեմի քաղաքում ռադիացիայի մակարդակը կազմում է 161 միկրոզիվերտ/ժամ, ընդ որում, երբ նորմալ ռադիացիոն ֆոնը սովորաբար կազմում է 0,1 միկրոզիվերտ/ժամ: Ինչպես հաղորդում է «Կիոդո» գործակալությունը, դա Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի միակ քաղաքը չէ, որտեղ ռադիացիոն ֆոնն ավելին է հազար անգամից:

ՄԱԳԱՏԵ-ի տվյալներով,ռադիացիայի մակարդակը «Ֆուկուսիմայից 58 կմ հեռավորության վրա գտնվում է 2-ից 161 միկրոզիվերտ/ժամ մակարդակի վրա: Դա նշանակում է, որ ռադիացիան գերազանցում է 1,6 հազար անգամ, գրում է Bmf.ru-ն:

Ընդ որում, կազմակերպության մասնագետները հայտնում են, որ ծովային ջրի աղտոտում չի նկատվել: