ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերեքը հրապարակված էլեկտրոնային նամակներում անվանել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին «ոչ կոմպետենտ» եւ «ոչ անվտանգ», հաղորդում է BBC News-ը:

Դեսպան Դերեքի խոսքով՝ Սպիտակ տունը «ամբողջովին ապաֆունկցիոնալ է եւ պառակտված» Դոնալդ Թրամփի օրոք:

Ընդ որում՝ նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի նախագահին դեռեւս չպետք է հեռացնել դերակատարների ցանկից:

«Իրականում մենք չենք հավատում, որ այդ վարչակազմը պատրաստվում է էականորեն փոխվել՝ դառնալով ավելի «նորմալ», պակաս ապաֆունկցիոնալ, անկանխատեսելի, պառակտված եւ դիվանագիտական առումով անփույթ»,-գրել է նա:

Այդ կապակցությամբ նա հարց է հղել. «Սպիտակ տունը երբեւէ կոմպետենտ կդառնա՞»:

Դեսպանը տեղեկացնում է, որ, չնայած Թրամփը «հիացած էր» հունիսին Մեծ Բրիտանիա կատարած իր այցով, նրա վարչակազմը դեռեւս շարունակում է պաշտպանել սեփական շահերը. «Դա դեռեւս առաջին հերթին Ամերիկայի հողն է»:

Բացի այդ, հրապարակված էլեկտրոնային նամակներում դեսպանը հայտարարել է, որ կլիմայական փոփոխությունների, ԶԼՄ-ների ազատության եւ մահապատժի մասին երկու երկրների միջեւ դիրքորոշումների տարբերությունը կարող է առաջին տեղում հայտնվել, քանի որ երկրները ձգտում են բարելավել առեւտրային հարաբերությունները բրեքզիթից հետո:

ԱԳՆ-ում հայտարարել են, որ դեսպանի էլեկտրոնային նամակների արտահոսքը վտանգավոր է, սակայն չեն վիճարկել դրանց պարունակությունը:

Սպիտակ տանը դեռեւս չեն մեկնաբանել հանրայնացված նամակների բովանդակությունը: