Ահազանգ է ստացվել, որ այսօր՝ մարտի 23-ի գիշերը Երեւան քաղաքի Թումանյան փողոցի «Ատլանտիկ» պարային ակումբի տարածքում տեղի է ունեցել մայրուղային ջրատարի վթար, ինչի հետեւանքով ջուրը ամբողջությամբ լցվում է ակումբի տարածք, որտեղ գտնվում են բազմաթիվ քաղաքացիներ, առաջացել է խուճապ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեպքի վայրում պարզվել է, որ ակումբին կից մետրոպոլիտենի ստորգետնյա ջրերի եւ անձրեւաջրերի ջրահեռացման խողովակից ջուրը լցվում է ակումբի տարածք: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը բոլոր քաղաքացիները դուրս են եկել ակումբի տարածքից:




























