Ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն կարծում է, որ Ռուսաստանը կարող է օգտվել Կովկասից Հյուսիսային Աֆրիկայի վրա ԱՄՆ-ի ուշադրության շեղումից:

Մոսկվան հասկացել է, որ հետխորհրդային տարածքում իր կամքին հակառակ ցանկացած իշխանափոխություն հղի է Ռուսաստանի համար բացասական հետեւանքներով: «Ուստի նա լի է վճռականությամբ կանխել «հասմիկների հեղափոխությունը» ԱՊՀ տարածքում բոլոր միջոցներով»,- նկատել է նա:

«Կարող են ոչ պաշտոնական պայմանավորվածություններ լինել, որ Ռուսաստանը չի միջամտի Արեւմուտքի գործերին արաբական երկրներում, իսկ Արեւմուտքը չի միջամտում նրա գործերին Հարավային Կովկասում»,- հայտարարել է Իսազադեն, հաղորդում է kavkasia.net-ը:

Նրա կարծիքով, 90-ականներին Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ նման պայմանավորվածություններ եղել են Բալկանների եւ Հարավային Կովկասի վերաբերյալ: