Ռուսական «Sukhoi Superjet 100» նորագույն օդանավի առաջին չվերթը կայանալու է տիեզերագնացության օրը` ապրիլի 12-ին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Խաբարովսկի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Շպորտը` Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանի հետ հանդիպմանը:

Superjet ինքնաթիռները պատրաստվում են հենց Խաբարովսկի մարզում` Կոմսոմոլսկ-նա-Ամուրե քաղաքի գործարանում: Առաջին ավիաընկերությունը, որ կստանա ինքնաթիռը, կլինի հայկական «Արմավիան» Ապրիլի 12-ին ավիափոխադրողը կիրականացնի Երեւան-Մոսկվա չվերթը:

«Արմավիայից» հետո օդանավեր կստանա նաեւ ռուսաստանյան «Աերոֆլոտը», որը ինքնաթիռներն օգտագործելու է ներռուսական չվերթներում:

Առաջին օդանավը կրելու է Յուրի Գագարինի անունը: