Ստամբուլում քաղաքային ավտոբուսը ուղերթ իրականացնելու ընթացքում երկու մասի է բաժանվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Ստամբուլի Բեյքոզ թաղամասից Քադըքյոյ ուղերթն իրականացնող քաղաքային ավտոբուսը, որն ունեցել է կցահատված, ընթացքի ժամանակ հենց կցահատվածի մասից երկու մասի է բաժանվել։

Դեպքի հետեւանքով տուժածներ չեն եղել։