Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մարտի 22-ին ընդունել է Վրաստանում իր առաքելությունն ավարտող ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանին եւ պարգեւատրել պատվո շքանշանով:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սաակաշվիլին բարձր է գնահատել առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպանի ներդրումը հայ-վրացական համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման գործում եւ պարգեւատրել է նրան Վրաստանի պատվո շքանշանով:





























