Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հրապարակավ ստորացրել է Ռոբերտ Գեյթսին եւ ողջ ամերիկյան վարչակազմին, երբ նախօրեին միջազգայի հանրությանը՝ ԱՄՆ գլխավորությամբ, մեղադրել է Լիբիայի խաղաղ բնակչության սպանելու մեջ եւ կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, գրում է ամերիկյան The Washington Post-ը:

Թերթի կարծիքով, Վաշինգթոնը շատ հարցերում է ընդառաջ գնում Մոսկվային՝ ազնվորեն կատարելով «վերաբեռնավորման» վերաբերյալ պարտավորությունները, այն դեպքում, երբ Ռուսաստանը դրա փոխարեն ոչինչ չի տալիս եւ իրեն պահում է այնպես, կարծես այդ գործընթացում գլխավոր դերակատարը լինի, հայտնում է NEWSru.com-ը:

Ինչպես նշել է The Washington Post-ը, Սերդյուկովը Գեյթսի ներկայությամբ բառացիորեն «նախատել է Օբամային»։