Հայաստանում ապրիլի օրերը բավական տաք են լինելու:
Հայաստանում օդի ջերմաստիճանը ապրիլին գերազանցելու է նորման մեկ-երկու աստիճանով: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոմետերեոլոգիայի կենտրոնի տնօրեն Զարուհի Պետրոսյանը:
Անցած տարվա գարնանը օդի ջերմաստիճանը ապրիլին աճել էր 6-7 աստիճանով, ասել նա: Այսպես, որոշ օրեր օդի ջերմաստիճանը հասել է +18 աստիճանի:
Ինչ վերաբերում է մարտի կանխատեսումներին, դրանք պատրաստ կլինեն առաջիկա երեք օրերի ընթացքում:





























