Հայաստանի խորհրդարանն սկսել է քննարկել հավաքների անցկացման ազատության մասին օրինագիծը: Ինչպես փաստաթուղթը ներկայացնելիս նշել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, օրինագիծը հստակ կարգավորում է պետական կառույցների լիազորությունները հավաքների եւ զանգվածային ակցիաների անցկացման ժամանակ:

Փաստաթղթում նշվում է, որ անկախ նրանից` կազմակերպիչները տեղյակ պահել են, թե ոչ, եթե ակցիան խաղաղ բնույթ է կրում, իրավապահները պարտավոր են աջակցել, այլ ոչ թե խոչընդոտել դրա ընթացքին:

Փաստաթուղթը հստակ նշում է, թե որ դեպքերում կարելի է դադարեցնել ակցիան:

Ազատականացվել է նաեւ իրավապահ, ուժային եւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությունը զանգվածային ակցիաներին:

«Եթե գործող օրենքով արգելվում է, առաջարկվող փաստաթղթով սահմանվում է, որ այդ անձինք կարող ենք մասնակցել հավաքների համազգեստներով եւ պարտականությունների կատարման ժամանակ»,- նկատել է նախարարը: