Շուտով Հայաստանի քաղաքացիները կարող են առավել հեշտ ձեւով ստանալ սոցիալական քարտ:

Սոցիալական քարտը ապրիլի 1-ից կարելի է ստանալ online: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնի ծրագրերի պատասխանատու Գայանե Ղարագյոզյանը: Նրա խոսքով`կենտրոնի ներդրած ցանցային համակարգի միջոցով քաղաքացիները կարող են գրանցել իրենց տվյալները «Նորք» կենտրոնի` www.norq.am կամ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` www.mss.am   ինտերնետային կայքերի համապատասխան հատվածում, իսկ երկու աշխատանքային օր հետո անձը հաստատող փաստաթղթով կարող են ներկայանալ կենտրոն եւ ստանալ իրենց սոցիալական քարտը: 

Նշենք, որ սոցիալական քարտը տրամադրվում է անվճար: