Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մարտի 23-ին գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 15-ամյա Տիգրան Գ.-ին եւ 17-ամյա Սանյա Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք փետրվարի սկզբներին, պատուհանի մետաղյա վանդակաճաղը ծռելով՝ մտել են պոմպերի վերանորոգման արտադրամաս, այնտեղից գողացել էլեկտրական եռակցման սարք` մալուխներով, եւ որպես գունավոր մետաղի ջարդոն հանձնել մետաղի ընդունման կետ` պատճառելով 100 հազար դրամի նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: