Ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան մարտի 23-ին ժամը 13.00-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհին, ձյունածածկ հատվածում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճանապարհի ձախ կողմում կայանված «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21063»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























