Հանրային խորհրդին առընթեր Սեւանի հարցով միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի:
Այս մասին հուլիսի 25-ին Հանրային խորհրդի լիագումար նիստում հայտարարեց Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքով, մի կողմից, Սեւանի շուրջ ընթացող գործընթացները մտահոգում են, մյուս կողմից, դրանք անշրջելի չեն, եւ բոլորը շահագրգռված են խնդրի լուծմամբ: «Հանձնաժողովը կուղարկի առաջարկությունները կառավարությանը, որոնք կձեւավորվեն քննարկումների արդյունքում», - ասաց նա:





























