Ֆրանսիական կործանիչները մարտի 24-ի գիշերը գնդակոծել են Մուամար Քադաֆիի ռազմակայանը Լիբիայում, հայտարարել է Ֆրանսիայի գլխավոր շտաբի մամուլի քարտուղար Տյերի Բյուրկարը:

«Այսօր գիշեր հարձակում է իրականացվել` հրթիռների կիրառմամբ, մասնակցել են «Ռաֆալ» եւ «Միրաժ» կործանիչներ: Թիրախը լիբիական տարածքում գտնվող ավիաբազան է եղել: Կոնկրետ արդյունքներն այժմ պարզվում են եւ գաղտնի են»,- ասել է Բյուրկարը:

Թուրքիան կարող է Լիբիայի գործողությունների համար ռազմական ինքնաթիռներ հատկացնել