Ռուսաստանը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտոթյան գոտում ապագայում միջադեպեր չեն լինի։

«Կա կողմերի՝ երկխոսությունը շարունակելու շահագրգռվածություն, բռնություն չկիրառելու ցանկություն»,- մարտի 24-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւը։

«Մենք վերջին ժամանակներս զարգացնում ենք Երեւանի եւ Բաքվի հետ մեր աշխատանքները»,- ասել է նա՝ ընդգծելով Ռուսասանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած հանդիպման կարեւորությունը։

Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմն ավելի քան 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը։ Արձակվել է 1300 կրակոց։ Առավել մեծաթիվ կրակոցներ հնչել են մարտի 17-ին եւ 18-ին, ինչի արդյունքում հայկական կողմը կորուստներ է ունեցել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 17-ին ադրբեջանական կողմի՝  հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով զոհվել էր ԼՂՀ պաշտպանական բանակի զինծառայող, 1991 թվականին ծնված Ահարոն Հայրապետյանը։

Սադրիչ նոր միջադեպը տեղի էր ունեցել Սոչիում մարտի 5-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածության հիմնա վրա ռազմագերիների փոխանակումից ժամեր հետո։