Սյունիքում երեկ՝ օգոստոսի 1–ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ ժամը 21։20 –ի սահմաններում  մի տղամարդ  նռնակը ձեռքին մտել է ոստիկանության Գորիսի  բաժնի մասնաշենք, սպառնացել, որ կպայթեցնի։

Ոստիկանները վնասազերծել են նրան,  ձեռքից վերցրել «Ֆ–1» տեսակի նռնակը, որը եղել է  առանց պայթուցիչի։

Ռազմամթերքը փաթեթավորվել, ուղարկվել է  փորձաքննության։

Քաղաքացուն տեղափոխել են նյարդահոգեբուժական դիսպանսեր։

Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։