Երեւանի Վարդանանց եւ Ալեք Մանուկյան փողոցների ստորգետնյա ճանապարհին (թունելի մեջ) այսօր` մարտի 25-ին շամը 02:00-ի սահմաններում միմյանց են բախվել 31-ամյա Անդրանիկ Գասպարյանի վարած «Կալինա» տաքսի ծառայության «ՎԱԶ-11183» մակնիշի «13 ՍՍ 753» համարանիշի եւ 31-ամյա Մարտուն Վարդապետյանի  «ՎԱԶ-21010» մակնիշի 07 ՏՍ 612 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդներին ավտոմեքենայից դուրս հանելու համար վթարի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի աշխատակիցները, ովքեր տեխնիկայի միջոցով կարողացան վիրավոր վարորդներին դուրս հանել:  Շտապօգնության մեքենան վարորդներից Ա. Գասպարյանին հասցրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Մ. Վարդապետյանին`  «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երեւանի քննչական վաչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանը: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մեքենաներն ավագ քննիչի հանձնարարությամբ կտեղափոխվեն Ճանապարհային ոստիկանության  տուգանային հրապարակ:

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի