Գորիս քաղաքում մարտի 24-ին ժամը 20:30-ին տեղի է ունեցել ավտովթար եւ կան վիրավորներ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գորիսի Անկախության եւ Անդրանիկի փողոցների հատման խաչմերուկում միմյանց են բախվել «ԳԱԶ-3102» մակնիշի 003 ԼԼ 02 համարանիշի, «ՎԱԶ-21065» մակնիշի 03 ՍՏ 607 համարանիշի եւ «ՎԱԶ 21121» մակնիշի 01 VO 056 համարանիշի ավտոմեքենաները:

«ԳԱԶ-3102»-ը վարել է Գորիսի Յոլյան-83 հասցեում բնակվող 28-ամյա Ոսկան Ոսկանյանը, «ՎԱԶ-21065»-ը վարել է 35-ամյա Կարեն Բարխուդարյանը, իսկ «ՎԱԶ-21121»-ը` Երեւանի բնակիչ 23-ամյա Արթուր Սարգսյանը:

Բախման արդյունքում Ոսկան Ոսկանյանն ու Արթուր Սարգսյանն ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոն:

Ոստիկանության Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները տեղափոխվել են Գորիսի ՃՈ տուգանային հրապարակ:

Ականատեսների վկայությամբ, Ոսկան Ոսկանյանը Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի որդին է:

Քաղաքապետը ֆոտոլրագրողի հետ զրույցում հաստատել է, որ վթարի ենթարկված Ո. Ոսկանյանն իր որդին է, իսկ ավտոմեքենան քաղաքապետարանի հաշվեկշռում է գրանցված:

Հարցին, թե իր որդին քաղաքապետարանի աշխատակից չլինելով, իրավունք ունե՞ր վարել քաղաքապետարանին պատկանող մեքենան, նա պատասխանեց. «Տղաս վարորդական իրավունք ունի, սակայն ես եմ նրան հանձնարարություն եմ տվել, որ այդ մեքենայով կատարի»: