Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 25-ին երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:
Նշենք, որ տարելիցի հետ կապված շուրջ 1,5 ժամ խցանում էր առաջացել Արշակունյաց պողոտայում, քանի որ բազմաթիվ պաշտոնյաներ ու հանրապետականներ իրենց մեքենաները կանգնեցրել էին ուղիղ փողոցի կենտրոնում եւ փակել երթեւեկությունը:



























