Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները մարտի 24-ին, ժամը 18.00-ին, բերման են ենթարկել 32-ամյա Գարիկ Վ.-ին` խուլիգանության կասկածանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա մարտի 10-ին, ժամը 18.00-ին, Այգեստան գյուղում ծեծի է ենթարկել 17-ամյա Գրիգոր Գ.-ին եւ պատճառել վնասվածք:
Գրիգոր Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:




























