Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Ազատության հրապարակ դիտարկում իրականացնելու նպատակով` հետեւելով Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հայտարարությանը հաջորդող օրերի զարգացումներին:

Պաշտպանը տեղյակ է, որ հրապարակում վրան է տեղադրվել հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի համար, եւ ներկայումս նա ապահովված է իր բողոքի ակցիան իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններով`ունի վրան եւ տաքացուցիչ, ինչպես նաեւ  պարբերաբար անարգել կատարվում են  անհրաժեշտ բժշկական հետազոտություններ: Պաշտպանի գրասենյակը շարունակում է դիտարկումները: