«Աշտարակ կաթ» ընկերությունը ողջունում է կաթնամթերքի եւ, մասնավորապես, պանրի շուկայում որակի նկատմամբ պետական ամենաբարձր մակարդակով վերահսկողություն հաստատելուն ուղղված բոլոր ջանքերն ու գործողությունները:
Ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նման մոտեցումն առաջին հերթին բխում է սպառողների շահերից եւ, իհարկե, նպաստում է տեղական արտադրանքի որակի բարձրացմանը, այդ արտադրանքի հանդեպ սպառողների վստահության աճին, ինչպես նաեւ նպաստում տեղական արտադրանքի արտահանմանը դեպի միջազգային շուկաներ եւ հայկական պանրի` որպես ազգային ապրանքանիշերից (բրենդերից) մեկի ձեւավորմանը:
Ընկերությունը հիշեցնում է, որ վերջերս Մոսկվայում կայացած «Պրոդէքսպո 2011» միջազգային ցուցահանդեսում, որին մասնակցել են 55 երկրների ավելի քան 2000 մասնակիցներ, իրենց կողմից արտադրվող Լոռի պանիրը ստացել է Ոսկե մրցանակ՝ «Լավագույն Արտադրանք 2011» անվանակարգում:




























