Ռուսաստանից արտահանվող ցորենի արգելքը կհանվի 2011 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների վերջին, մարտի 25-ին արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ելենա Սկրիննիկը, հայտնում է Ziwa.org-ը։

«Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք կհաշվենք բերքի ծավալը, միայն դրանից հետո հնարավոր կլինի որոշել՝ երկարացնե՞լ, թե վերացնել ցորենի արտահանման  էմբարգոն»,- ընդգծել է Սկրիննիկը։

Նախարարն ասել է, որ այս քայլն ուղղված է երկրի պարենային անվտանգության պահպանմանը։