Ամերիկյան երկու ավիաընկերությունների համակարգչային համակարգի շարքից դուրս գալու հետեւանքով 152 չվերթ չեղյալ է համարվել, մի քանի չվերթ էլ հետաձգվել է: Ուղեւորների թիվը, ովքեր ժամանակին չեն կարողացել ճանապարհ ընկնել, հասնում է շուրջ 12 հազարի:
Համակարգչային համակարգի` շարքից դուրս գալու սկզբնական պատճառը չվերթների պլանավորման ծրագրի խափանում է, այս մասին մամուլի ասուլիսում հայտնել են Alaska Airlines-ի եւ Horizon Air-ի ներկայացուցիչները: Հետաձգված չվերթների մասնաբաժինը կազմում է Alaska Airlines-ի եւ նրա դուստր ձեռնարկության` Horizon-ի չվերթների գրաֆիկի 18 տոկոսը: Այս երկու ընկերությունները կիրառում են մեկ համակարգչային համակարգ:





























