ԱՄՆ-ի փոխնախագահի օգնականները ստիպել են ֆլորիդական թերթերից մեկի թղթակցին, ով ընտրվել է Ջո Բայդենի հովանավորչական հանդիպումը լուսաբանելու համար, մի քանի ժամ անցկացրել խորդանոցում: Սքոթ Փաուերսը, ով աշխատում է  Orlando Sentinel թերթում, եղել է մամուլի միակ ներկայացուցիչը, ով հրավիրվել է Բայդենի` իր հյուրերի հետ հանդիպմանը մասնակցելու:

Միջոցառումը տեղի է ունեցել մարտի 23-ին,  հայտնի ամերիկացի գործարար եւ բարեգործ Ալան Գինսբուրգի տանը: Հանդիպման ընթացքում Բայդենը պետք է ելույթ ունենար` ի աջակցություն Ֆլորիդա նահանգից ընտրված սենատո-դեմոկրատ Բիլ Նելսոնի վերընտրման, ով նույնպես մասնակցել է հանդիպմանը: 

Ժամանելով հանդիպման վայր, լրագրողը հայտնաբերել է, որ ո’չ Բայդենը, ո’չ էլ Նելսոնը դեռ չեն եկել: Այդ ընթացքում արդեն հավաքված են եղել շուրջ 150 հյուրեր, որոնց շարքում եղել են մեծաթիվ բարձրաստիճան դեմքեր: Սակայն Փաուրերսին հյուրերի հետ հանդիպել չի հաջողվել, քանի որ նրան է մոտեցել ԱՄՆ փոխնախագահի օգնականներիրց մեկն ու տարել խորդանոց: «Չուլան»-ից դուրս գալու հնարավորություն լրագրողին տրվել է միայն ժամեր անց, երբ ժամանել են ԱՄՆ փոխնախագահն ու սենատորը: Հյուրերի հետ ընդհանուր սրահում շուրջ 35 րոպե անցկացնելուց հետ, որի ընթացքում Բայդենն ու Նելսոնը ելույթ են ունեցել, լրագրողին կրկին տարել են խորդանոց, որտեղ նա ստիպված է եղել մնալ մինչեւ միջոցառման ավարտը: