Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Աննա» օդանավը մարտի 27-ին հարկադիր վայրէջք է կատարել կործանման սպառնալիքի պատճառով, գրում է Vatan թերթը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաբիհա Գյոքչենի օդանավակայանից ուղեւորվում էր Քահրամանմարաշ, սակայն թռիչքից որոշ ժամանակ անց անկման սպառնալիք է առաջացել, եւ օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլի Էսենբողա օդանավակայանում:

Որոշ ժամանակ անցկացնելով օդանավակայանում` Էրդողանն ու  մյուս նախարարները Քահրամանմարաշ են մեկնել այլ օդանավով: