Սաուդյան Արաբիան Գինեսի նոր ռեկորդ է սահմանել՝ ներկայացնելով ուղտի ամենամեծ արձանն աշխարհում թագավոր Ֆեյսալի Թաիֆում գտնվող ուղտերի այգում։
Ինչպես տեղեկացնում է Arab News-ը, https://www.arabnews.com արձանի բարձրությունը 10 մետր է, լայնությունը՝ 5 մետր։ Արձանի մեջ տեղադրված են ավելի քան 50 հազար լույսեր։
Սա Գինեսի երկրորդ ռեկորդն է, որը հայտարարվել է Ուղտերի փառատոնի ժամանակ, այն բանից հետո, երբ այն ճանաչվել է ուղտերի ամենամեծ սպորտային փառատոնն աշխարհում, որին մասնակցել է 11 186 ուղտ, որոնք մրցել են 878 ռաունդներում։





























