Կոշիկի ավելի քան 200 ընկերություններ կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չեղարկել չինական ներմուծման ավելի բարձր սակագները, որոնք ուժի մեջ են մտնելու սեպտեմբերի 1-ից՝ դրանք անվանելով թաքնված հարկեր, որոնք կբարձրացնեն սպառողական գները, տեղեկացնում է Reuters-ը։
«Սեպտեմբերին Չինաստանից կոշկեղենի մեծամասնության վրա տուրքեր դնելը, ներառյալ կաշվից կոշիկի գրեթե բոլոր տեսակները, թույլ չի տա աշխատասեր ամերիկացի քաղաքացիներին եւ ընտանիքներին խուսափել այն վնասից, որը կապված կլինի հարկերի բարձրացման հետ»,- գրում են ընկերությունները Թրամփին ուղղված նամակում։
Այն ժամանակ, երբ չինական ներմուծման որոշ տեսակների սակագների բարձրացումը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 15-ը, կոշկեղենի մեծամասնության պարագայում կա հավելյալ 15 տոկոս սակագին, որն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Դա գումարվում է այն սակագներին, որոնք արդեն կազմում են միջինը 11 տոկոս եւ հասնում 67 տոկոսի կոշիկի որոշ տեսակների համար։





























