Ստամբուլի Սուլթանգազի Իսմեթփաշա թաղամասում  ազգությամբ վրացի 2 կին մանկասայլակով տեղափոխել են 11 տարեկան տղա երեխայի 3 մասի բաժանված դիակը եւ նետել աչքից հեռու վայրում։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  Սուլթանգազի Իսմեթփաշա թաղամասի բնակիչները նկատել են, որ 2 կին մանկասայլակի մեջից դիակի հատվածներ է  նետում։ Նրանք անմիջապես ոստիկանություն են հայտնել, որին հաջողվել է բռնել ազգությամբ 2 վրացի կանանց։

Հայտնի է դարձել, որ վրացի կանանցից մեկը հանդիսանում է  Սուլթանգազի թաղամասում ապրող 33-ամյա Ն.Ս-ի 3-րդ կինը, իսկ սպանված երեխան լույս աշխարհ էր եկել Ն. Ս.-ի առաջին կնոջից։

Ընտանիքի հարեւանները նշել են, որ սպանված երեխայի նկատմամբ  թե ամուսինը, թե նրա 3-րդ կինը անտարբեր են եղել։ Երեխան օրերով սոված է մնացել, ում սնունդ են տվել հարեւանները։ 

Ոստիկանությունը ձերբակալել է նաեւ երեխայի հորը՝ Ն.Ս.-ին։